Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել Է, որ Մինսկի համաձայնություններով հուսադրված Եվրահանձնաժողովը կվերսկսի եռակողմ (Ռուսաստան, Ուկրաինա, Եվրամիություն) բանակցությունները գազի շուրջը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
Դա անհրաժեշտ Է, «որպեսզի 2015 թվականի ձմռանը մեր առջեւ այլեւս չծառանա այն հիմնախնդիրը, որին բախվում Էինք նախորդ տարիներին»: Այդ բանակցությունները կվերսկսվեն անհապաղ»,- ասել Է Յունկերը փետրվարի լույս 13-ի գիշերը՝ Բրյուսելում կայացած ոչ պաշտոնական գագաթնաժողովի նիստից հետո:
«Եվրահանձնաժողովը նաեւ հանձն Է առել ուսումնասիրել Ռուսաստանի Դաշնության համար Ուկրաինայի եւ Եվրամիության միջեւ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի տարբեր դրույթների իրագործման հետեւանքները»,- նշել Է նա:
Եվրահանձնաժողովի նախագահը ժխտել Է այն ենթադրությունները, թե ԵՄ-ն փոփոխություններ կմտցնի Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի տեքստում, ինչպես դրան ձգտում Է հասնել Ռուսաստանը: «Բայց, անշուշտ, մենք պետք Է հաշվի առնենք ասոցացման համաձայնագրի հետեւանքները Ռուսաստանի տնտեսության համար, եւ այդ գնահատման լույսով մենք կընդունենք անհրաժեշտ որոշումներ»,- պարզաբանել Է Յունկերը: