Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի 5-ին՝ օրվա երկրորդ կեսին, կժամանեն Կիեւ՝ բանակցելու Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել Է Փարիզում կայացած մամուլի ասուլիսում:
Նա ճշտել Է, որ փետրվարի 6-ին իրենք կուղեւորվեն Մոսկվա: «Մենք Անգելա Մերկելի հետ որոշել ենք հանդես գալ նոր նախաձեռնությամբ,-հայտնել Է նա:-Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, մենք կուղեւորվենք Կիեւ եւ նոր առաջարկություն կանենք հակամարտության կարգավորման վերաբերյալ, որը հիմնված կլինի Ուկրաինայի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա»:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Օլանդը հավելել Է, որ այդ պլանը Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարները մտադիր են քննարկել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: «Այնուհետեւ փետրվարի 6-ին մենք Մոսկվայում այն կքննարկենք Ռուսաստանի նախագահի հետ, քանի որ ժամանակը սուղ Է»,-ասել Է Օլանդը: