ԱՊՀ-ի երկրների արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով հանդիպումը, որը պլանավորված Էր անցկացնել մարտի 14-ին, չեղյալ Է հայտարարվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 13-ին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են Մինսկում ԱՊՀ-ի գործադիր կոմիտեում: «ԱՊՀ-ի երկրների արտաքին գործերի փոխնախարարների հանդիպումը, որը պլանավորված Էր մարտի 14-ին, չեղյալ Է հայտարարվել այն կապակցությամբ, որ ուկրաինական կողմը հրաժարվել Է մ ասնակցել այդ հանդիպմանը»,-նշել են ԱՊՀ-ի գործկոմում:

 

ԱՊՀ-ի երկրների արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով մարտի 14-ին Մինսկում հանդիպում անցկացնելու որոշումն ընդունվել Էր ԱՊՀ-ի կանոնադրական եւ մյուս մարմիններին առընթեր Համագործակցության պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների՝ վերջերս կայացած արտահերթ նիստում: Դրա արդյունքների վերաբերյալ հաղորդագրության մեջ նշվում Էր, թե այն բանի կապակցությամբ, որ ԱՊՀ-ի պետությունների մեծ մասը չի պաշտպանել 2014 թվականի մարտի 12-ին Կիեւում ԱՊՀ-ի երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու Ուկրաինայի նախաձեռնո ւթյունը, առաջարկվել Էր մարտի 14-ին Մինսկում հավաքել ԱՊՀ-ի մասնակից երկրների արտաքին գործերի փոխնախարարներին՝ քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրադրությունը:

 

Ավելի վաղ Բելառուսը հայտարարել Էր, որ հնարավոր Է համարում ԱՊՀ-ի պետությունների արտաքին գործերի փոխնախարարների հանդիպումն անցկացնել մարտի 14-ին Մինսկում: Այս կարծիքը հնչեցրել Է Բելառուսի ԱԳ նախարարության տեղեկատության վարչության պետ-մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը: