Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան պայմանավորվել են Եվրամիության մակարդակով խորհրդաժողով անցկացնել անօրինական միգրանտների խնդրի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է համաձայնագրում, որն օգոստոսի 20-ին Կալեում կնքվել է երկու երկրների ներքին գործերի նախարարների՝ Բեռնար Կազնեւի եւ Թերեզա Մեյի կողմից:

 

 

Պատահական չԷ, որ համաձայնագիրը օգոստոսի 20-ին կնքվել Է Կալեում՝ նավահանգստային քաղաքում, ուր ձգտում են հասնել հազարավոր միգրանտներ, առաջին հերթին Աֆրիկայի երկրներից՝ հուսալով հայտնվել Մեծ Բրիտանիայում:

 

 

Հաշվի առնելով, որ խնդիրն ուղղակիորեն վերաբերում է Մեծ Բրիտանիային, պաշտոնական Լոնդոնը պարտավորություն Է ստանձնել տարեկան 5 մլն եվրո հատկացնել «Եվրոթունելի» եւ Կալեի նավահանգստի շրջանում անվտանգության միջոցներն ուժեղացնելու համար: Իր հերթին Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնեւը հայտնել է, որ Փարիզը ոստիկանության լրացուցիչ ուժեր է կենտրոնացնում տրանսպորտային հաղորդակցությունների պահպանության համար, որոնք միգրանտների հարձակումների օբյեկտ են դառնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: