Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կոչ են անում անցկացնել Եվրամիության երկրների ներքին գործերի և արդարադատության նախարարների համատեղ նիստ' կապված փախստականների շուրջ իրավիճակի սրմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է «Ֆրանս Պրես»-ը:
«Նախարարները դիմել են Լյուքսեմբուրգին' խնդրելով առաջիկա երկու շաբաթների ընթացքում շտապ հրավիրել ներքին գործերի և արդարադատության նախարարների համատեղ նիստ, որպեսզի ճգնաժամի լուծման հստակ լուծումներ գտնեն»,-ասված է երեք երկրների ներքին գործերի նախարարների համատեղ հայտարարության մեջ:
2015թ. սկզբից Եվրամիության տարածք է մուտք գործել 340 հազար ներգաղթյալ: