Ղարաբաղյան հակամարտությունը մոտ ժամանակներս պետք է կարգավորվի: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով կառավարության նիստին՝ նվիրված 2016 թվականի առաջին կիսամյակում սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

 

«Ապրիլյան մարտերը ևս մեկ անգամ ցույց են տալիս ստատուս քվոյի շուտափույթ փոփոխության անհրաժեշտությունը: Դրա մասին բազմիցս հայտարարել են նաև այդ հարցով զբաղվող միջնորդները… Վերջին մի քանի ամիսներին բանակցային գործընթացում շատ մեծ ակտիվություն է նկատվում»,- նշել է Ալիևը:

 

Նրա խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն առաջնահերթ հարց է: