Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եռակողմ հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Այդ մասին հայտնում է itar-tass-ը:
Նախագահները և կանցլերը քննարկել են Դոնբասի իրադրության կայունացմանն ուղղված քայլերը:
«Ուկրաինան գնահատում է իրադրության խաղաղ կարգավորման հարցում Ֆրանսիայի և Գերմանիայի ջանքերն ու աջակցությունը: Վերջին օրերին զինյալներից ազատվել է Դոնեցկի մարզի հինգ քաղաք, սակայն իրադրությունը մնում է լարված»,- ասել է Պորոշենկոն:
Պորոշենկոն նաև հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի օդաչու Նադեժդա Սավչենկոն զինյալների կողմից բռնվել է Լուգանսկի մարզի տարածքում և հայտնաբերվել ՌԴ-ի Վորոնեժ քաղաքի բանտում, սակայն ռուսական կողմը հերքում է այս տեղեկությունները: