Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Դոնբասի իրադրությունը: Ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը' հղում անելով ուկրաինական պետության ղեկավարի մամուլի ծառայությանը, զրուցակիցները նշել են ԵԱՀԿ-ի դիտորդների թվի ավելացման և առաքելության տեխնիկական հանդերձման անհրաժեշտությունը շփման գծում դիտորդական կետերի ծավալումն արագացնելու համար:
«Ուկրաինայի նախագահը և Գերմանիայի կանցլերը քննարկել են Ռուսաստանի նկատմամբ հետագա պատժամիջոցների սահմանումը և դրանց շարունակումը մինչև մինսկյան պայմանավորվածությունների լիարժեք կատարումը, մասնավորապես, ռուս-ուկրաինական սահմանի նկատմամբ հսկողության վերականգնումը»,- նշել են մամուլի ծառայությունում:
Կողմերը նաև քննարկել են Ուկրաինայի նախագահի՝ Գերմանիա կատարվելիք այցի մանրամասները, որը տեղի կունենա մարտին: