Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) մայիսի 25-ին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններին կուղարկի կազմակերպության պատմության մեջ ռեկորդային թվակազմով դիտորդական առաքելություն, որը բաղկացած կլինի հազար մարդուց: Այդ մասին հայտարարել Է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրկհալտերը:

 

«Մենք ակտիվորեն ենք աշխատում, որպեսզի այդ ընտրությունները լավ անցկացվեն, լինեն մանրակրկիտ կազմակերպված ու միանգամայն թափանցիկ: Ուստի ԵԱՀԿ-ն Ուկրաինա Է ուղարկում կազմակերպության պատմության մեջ խոշորագույն առաքելությունը՝ հազար մարդ»,-ընդգծել Է նա Բրյուսել ժամանելուց հետո, որտեղ նա մասնակցելու Է Եվրամիության 28 երկրների արտաքին գործերի նախարարների՝ Ուկրաինային նվիրված պլանային հանդիպմանը:

 

Բուրկհալտերը բացարձակ վստահություն Է հայտնել, որ «միայն երկխոսությունը կբերի Ուկրաինայի ճգնաժամի լուծմանը»: «Մենք այստեղ ենք հրավիրված (ԵՄ-ի նախարարական հանդիպմանը) ճգնաժամի կարգավորման՝ ԵԱՀԿ-ի «ճանապարհային քարտեզի» վրա աշխատելու շրջանակներում: ԵԱՀԿ-ն պատրաստել Է այդ փաստաթուղթը, սակայն այն հրապարակելը դեռեւս վաղ Է: Դուք գիտեք նրա չորս հիմնական դիրքորոշումները՝ կրակի դադարեցում, լարվածության ապաԷսկալացում, երկխոսության կարգավորում եւ ընտրություններ»,-ընդգծել Է նա: Մայիսի 7-ին Դիդյե Բուրկհալտերն այդ սկզբունքներÕ ¨ Մոսկվայում քննարկել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: