Եվրամիությունը ծրագրում է ավելի քան 100 դիտորդի ուղարկել մայիսի 25-ին կայանալիք Ուկրաինայի նախագահական ընտրություններին: «ՌԻԱ-նովոստի»-ի փոխանցմամբ' այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատարի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը: «Կարծում եմ, որ Եվրամիությունից կլինի ավելի քան 100 դիտորդ»,-ասել է Կոսյանչիչը' ավելացնելով, որ հստակ թվին չի տիրապետում:
Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փաստաթղթեր եւ 2,5 մլն գրիվնայի (մոտավորապես 233 հազար դոլար) չափով դրամական գրավ է ընդունել 24 մարդուց, որոնք հավակնում են երկրի նախագահի պաշտոնին: ԿԸՀ-ին ընդհանուր առմամբ դիմել է 38 մարդ, սակայն ոչ բոլորի փաստաթղթերն են ինչպես հարկն Է ձեւակերպված եղել: