Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2018 թվականի հոկտեմբերի 24-31-ը Թբիլիսի կգործուղվեն Հայաստանի Հանրապետության դիտորդներ: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Ըստ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման՝ Վրաստանում դիտորդական առաքելություն կիրականացնեն ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի և ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության աշխատակիցները:
Վրաստանի նախագահական ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 28-ին: