Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն կգործուղի ՌԴ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, հայաստանյան դիտորդական առաքելությունը ՌԴ կգործուղվի 2018 թվականի փետրվարի 11-ից մինչև մարտի 25-ը:
Առաքելության կազմում են ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Ս. Եղիազարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության գործավար Թ. Հովնանյանը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տ. Գևորգյանը: