Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներ ԵԽԽՎ ռուս դիտորդներ Վասիլի Լիխաչովն ու Սերգեյ Կալաշնիկովը հրաժարվել են դիտորդական առաքելությամբ ներկա գտնվել Վրաստանի նախագահական ընտրություններին. գրում է Интерфакс-ը:

 

Լիխաչովի խոսքերով' դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ինքը հանդիսանում է օկուպացված տարածքների մասին վրացական օրենքի խախտող, համաձայն որի' Աբխազիա և Հարավային Օսիա կարելի է մուտք գործել միայն Վրաստանի թույլտվությամբ և նրա տարածքով:

 

Միաժամանակ, մյուս դիտորդ Կալաշնիկովը նշել է, որ ինքը տեղեկություններ ունի, որ վրացական իշխանությունները չեն ցանկանում իրեն ընդունել:

 

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վրացական ԿԸՀ-ն 2 ռուս պատգամավորների գրանցել է ԵԽԽՎ դիտորդների կարգավիճակով: