www.tert.am Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվել է Վրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլիին առաջիկա նախագահական ընտրություններին որպես թեկնածու գրանցել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով «Новости-Грузия»-ին:

 

 

Այս որոշման համար հիմք է հանդիսացել Զուրաբիշվիլիի երկքաղաքացիությունը. նա ունի վրացական և ֆրանսիական անձնագիր: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշել է, որ վրացական օրենսդրությունն արգելում է երկքաղաքացիություն ունեցող անձանց զբաղեցնել պետական բարձր պաշտոններ:

 

 

Զուրաբիշվիլին հայտը ներկայացրել էր սեպտեմբերի 2-ին և, չսպասելով ԿԸՀ-ի թույլտվությանը, սկսել էր իր նախընտրական քարոզարշավը:

 

 

Սալոմե Զուրաբիշվիլին երկար ժամանակ աշխատել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում, 2000-ականների սկզբին նշանակվել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպան: «Վարդերի հեղափոխությունից» հետո նոր իշխանությունները նրան արտգործնախարարի պաշտոնն են առաջարկել: Որպես նախարար՝ իր հաջողություններից մեկը նա համարում էր Վրաստանից ռուսական ռազմաբազաների դուրս բերումը: