Ինչպես հայտնում է UNIAN-ը, Ուկրաինայի նախագահի պարտականություններն իրականացնող Ալեքսանդր Տուրչինովը, թույլ է տվել նախկին դատապարտյալ Յուլյա Տիմոշենկոյին մասնակցելու երկրի նախագահական ընտրություններին: Այս մասին ասվում է նախագահի պաշտոնական կայքէջում:

 

Նախագահի կողմից ստորագրված օրենքով' ռեաբիլիտացիայի տակ են հայտնվում այն դատապարտյալները, որոնց դատավճիռը կայացվել է 2010 թ փետրվարի 1-ից մինչ 2014 թ մարտի 1-ը, և որոնց բողոքների համաձայն' Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սահմանել է Մարդու իրավունքների և ազատության կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտում: