Քիչ առաջ կալանքից ազատված Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն տվել է իր առաջ Ճեպազրույցը, որի ժամանակ հայտարարել է մայիսի 25-ին նշանակված նախագահական արտահերթ ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին: Վերջինս այս մասին հայտարարել է Խարկովից Կիև մեկնելուց առաջ:

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն ռադան փետրվարի 22-ին քվեարկել էր նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին ազատ արձակելու օգտին: Ռադայի պատգամավորները 322 կողմ ձայնով ընդունել են որոշում, որը թույլ է տալիս քրեական պատասխանատվության ենթարկելուց ազատել Յուլիա Տիմոշենկոյին: