ԱՄՆ-ի 41-րդ նախագահ Ջորջ Բուշի որդին' Ջեբ Բուշը, լրջորեն դիտարկում է 2016 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահի ընտրություններին մասնակցելու հնարավորությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Reuters-ը, Սպիտակ տան նախորդ ղեկավար Բուշ-կրտսերի եղբայրը կարող է դառնալ հանրապետականների առաջին թեկնածուն:
Ջեբ Բուշը 61 տարեկան է, 1999-2007 թվականներին նա եղել է Ֆլորիդայի նահանգապետը: