«Հանուն սոցիալական արդարության» (ՀԱՍԱԿ) կուսակցության թիմի կազմում որպես ավագանու թեկնածու առաջադրվել եմ Երևան համայնքի ավագանու ընտրություններին,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է քաղաքագետ Գրիգոր Բալասանյանն ու հավելում,- ինձ համար սա մեծ պատիվ և պատասխանատվություն է։ ՀԱՍԱԿ-ը հանդես է գալու մրցունակ և իրատեսական ծրագրով, որի միակ շահառուն միայն ու միայն երևանցին է' իր առօրյա հոգսերով ու խնդիրներով։ Ուժերիս ներածին չափով օգտակար եմ լինելու իմ քաղաքին, քանի որ վստահ եմ, որ բոլորս միասին և յուրաքանչյուրս իր տեղում կարող է իր լուման ներդնել մեր մայրաքաղաքի զարգացման գործում։ Այսօր մեր քաղաքացին իր առօրյա կյանքում բախվում է բազմաթիվ անարդարությունների հետ, ուստի Հանուն սոցիալական արդարության կուսակցության գործունեությունը միտված է լինելու նաև սոցիալական անարդարության վերացմանը»,-գրել է քաղաքագետը։