Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն փորձում է խանգարել Ուկրաինայի նախագահական ընտրությունները: Այս մասին BBC-ի ուկրաինական ծառայությանը տված հարցազրույցում ասել է գործարար Դմիտրի Ֆիրտաշը:

 

«Եթե նա չի հաղթելու ընտրություններում, ապա ընտրությունները չպետք է տեղի ունենան: Այն բանի համար, որ ընտրությունները չկայանան, նա պետք է լուծի մի խնդիր. անհրաժեշտ է, որ երկրում լինեն խռովություններ և լարված իրավիճակ, որպեսզի հայտարարվի արտակարգ դրություն»,- ասել է ուկրաինացի գործարարը:

 

Ըստ նրա՝ Յուլյա Տիմոշենկոն խորհրդարանում ունենալով 100 պատգամավոր, գրեթե ամբողջությամբ բռնազավթել է իշխանությունը: Ուկրաինայում:

 

2014 թվականի փետրվարին Գերագույն Ռադան կողմ է քվեարկել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականին և մայիսի 25-ին նշանակել արտահերթ նախագահական ընտրություններ: