ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է հետաձգել նախագահական ընտրությունները: Այս մասին երկրի ղեկավարը հայտնել է իր թվիթերյան էջում:

«2020 թվականին կլինեն պատմության մեջ ամենասխալ և կեղծված ընտրությունները: Դա մեծ անպատվություն կլինի ԱՄՆ-ի համար: Գուցե հետաձգենք ընտրությունները այնքան, մինչև մարդիկ կհասկանան՝ ինչպես պետք է քվեարկեն՝ հանգիստ ու անվտանգ»,- գրել է նա:

ԱՄՆ նախագահի 59-րդ ընտրությունները նշանակվել են նոյեմբերի 3-ին: Ընտրություններին դեմոկրատներին կներկայացնի երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը:

Հանրապետականներին էլ կներկայացնի գործող նախագահ Դոնալդ Թրամփը: