ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը համակարծիք են նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հարցում, կիրակի տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, տեղեկացնում է Reuters-ը։
Անցած շաբաթ Հյուսիսային Կորեայի պետական տեղեկատվական գործակալությունը «գրոհել» է Բայդենի վրա, որն անցյալում քննադատում էր Փհենյանին։
«Ես կարծում եմ, որ նրանք համամիտ են նախկին փոխնախագահի իրենց գնահատականներում»,- ասել է Սանդերսը։ «Նախագահին էլի ինչ-որ մեկը պետք չէ, որպեսզի գնահատական տա Ջո Բայդենին։ Նա քանիցս տվել է իր գնահատականը։
Թրամփը վկայակոչել է Փհենյանի քննադատությունը Բայդենի հասցեին իր թվիթներից մեկում։ Նա նշել է, որ ժպտացել է, երբ Կիմը Բայդենին «ցածր IQ-ով մարդ է անվանել ու դրանից էլ ավելի վատ։ Գուցե դա ինձ ազդանշան է ուղարկում»։
Կիրակի օրը Թրամփը հերքել է երկյուղները Հյուսիսային Կորեայի հրթիռների արձակման առիթով եւ ասել, որ վստահ է, որ Կիմ Չեն Ընը կկատարի խոստումը։