ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը խիստ վիրավորվել է իր դուստր Իվանկայից: Նա որոշել է մասնակցել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությանը:
Ըստ Daily Mail-ի, Թրամփն ինքը մտադիր չէ մասնակցել այդ միջոցառմանը, իսկ դստեր որոշումը տհաճ անակնկալ է դարձել նրա համար: Նա դստեր որոշումը վիրավորական է որակել և նշել, որ այդ քայլի պատճառով Իվանկան կկորցնի հազարավոր աջակիցների:
Ինքը՝ Իվանկան, ինչպես նշում են Սպիտակ տան աղբյուրները, երդմնակալությանը կմասնակցի իր ապագա քաղաքական կարիերայի հետ կապված մտավախությունից ելնելով:
Մինչդեռ Սպիտակ տան մեկ այլ աղբյուր ասել է, որ Իվանկան չի պատրաստվում մասնակցել երդմնակալության արարողությանը: