Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին։
Այդ հայտարարության մեջ մասնավորապես նշված է.
«Հայաստանի կողմից բռնազավթված Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանում 2020թ․ մարտի 31-ին կայանալիք այսպես կոչված նախագահական և խորհրդարանական ընտրությունները դրսևորումն են այն ջանքերի, որոնցով փորձ է արվում միակողմանիորեն լեգիտիմացնել գոյություն ունեցող իրավիճակը, որը հակասում է միջազգային իրավունքին։ Այս քայլը միջազգային իրավունքի՝ ներառյալ ՄԱԿ-ի ԱԽ որոշումների և ԵԱՀԿ-ի սկզբունքների ակնհայտ խախտում է»,- մեջբերում է Ermenihaber-ը։
Նշվում է, որ Թուրքիան այդ ընտրությունները չի ճանաչում և համարում է անօրինական և շեշտվում այն հավաստիացումը, որ Թուրքիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, շարունակելու է աջակցել ԼՂ հիմնախնդրին արդարացի գտնելու ջանքերին։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: