Պաշտոնական Բաքուն չի ճանաչում Աբխազիայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը:

 

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Բաքուն պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և չի ճանաչում Աբխազիայում օգոստոսի 24-ին կայացած նախագահական ընտրությունները:

 

Աբխազիայում անցկացված նախագահական ընտրություններում նախնական տվյալներով հաղթել է Ռաուլ Խաջիմբան, ով հավաքել է քվեների 50.57 տոկոսը: