Դեկտեմբերի 7-ի երեկոյան ադրբեջանական բանակի զինծառայող է զոհվել է այն բանից հետո, երբ իրենց ավտոմեքենան պայթել է ականի վրա, Ղազախի շրջանի Բալաջաֆարլի գյուղի մոտ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալությունը:

 

Արտակարգ պատահարի արդյունքում ստացած վերքերից մահացել է Ղազախի շրջանի Ֆարահլի գյուղից զինծառայող, երկու երեխաների 35-ամյա հայր Գոշգար Գուրբանովը: Նույն շրջանի Խանըգլար գյուղից զինծառայող Էշգին Շահբալիեւը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Ենթադրվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ավտոմքենայի' ականի վրա հայտնվելու պատճառով: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փաստի առնչությամբ դեռեւս լռություն է պահպանում:

 

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը ժամանակին չի հրապարակում բանակում տեղի ունեցող մահվան ելքով միջադեպերի մասին' փորձելով կոծկել դրանք:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով' սա 2014 թվականի նոյմեբեր-դեկտեմբերին Ադրբեջանի ուժային կառույցներում հայտնի դարձած մահվան ելքով չորորդ միջադեպն է, եւ 85-րդը' ողջ տարվա ընթացքում: