Ադրբեջանը հայտարարել է առաջնագծում ևս մեկ զոհի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը, օգոստոսի 9-ին հայ-ադրբեջանական սահմանի Թովուզի շրջանում ոչնչացվել է Ֆատալիզադե Ռուֆատ Նազիմ Օղլուն:

 

Նույն օրը ժամը 19:45-ի սահմաններում Գեդաբեկի հատվածում վիրավորվել է ադրբեջանցի մեկ այլ զինծառայող'1993թ. ծնված Տագիև Օրհան Գալիբ օղլուն: Ստանալով առաջին բուժօգնությունը' վիրավոր զինծառայողը հոսպիտալացվել է: Նրա վիճակն այս պահին գնատահվում է բավարար: