Հայաստանն ու Ադրբեջանը տեղեկացրել են Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերը իրավիճակի կտրուկ վատացման մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե Հայաստանի Զինված ուժերը կրակ են բացել Ադրբեջանի ուղղությամբ:

 

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ադրբեջանական կողմի հարձակողական գործողությունների մասին: Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նաև հայտնել է, որ հայկական զինված ուժերը հակահարձակման են անցել ԼՂ հակամարտության գոտու երկայնքով:

 

Հաղորդվում է երկու կողմերի շրջանում զոհերի մասին: