ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ ՀԱԿՊ-ում անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման և զինված բախման առնչությամբ, որը հանգեցրել է զոհերի։
«Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին։ Կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից և տարաձայնությունները հաղթահարել բացառապես դիվանագիտական ճանապարհով», - ասել է Զասը: