Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին տեղեկացրել է հանրապետության տարածքից խաղաղապահների դուրսբերման մեկնարկի մասին։ Այս մասին հունվարի 12-ին հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը տեղեկացրել է Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության առաջընթացի մասին, այդ թվում՝ Ղազախստանի ղեկավարի կողմից սահմանված ժամկետում մեր երկրից կազմակերպության անդամ երկրների զորամիավորումների դուրսբերման մեկնարկի մասին»,- ասվում է հաղորդագրությունում։