Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հետ կապված՝ Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարություն: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնեթդինովը:
Վերջինս տեղեկացրել է, որ կազմակերպությունում հանդես են գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին:
«Ներկա դրությամբ Հայաստանից ՀԱՊԿ քարտուղարություն որևէ դիմում չի եղել: Մենք միշտ հանդես ենք եկել և հանդես ենք գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման միջազգային ճանաչման մեխանիզմը ԵԱՀԿ Մինսկի խումբն է»,- ասել է նա: