Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ժամանակ Հայաստանն օգնության խնդրանքով չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Այդ մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

 

«Ոչ մի առաջարկ չի եղել»,- հայտարարել է Բորդյուժան՝ պատասխանելով համապատասխան հարցին:

 

Նա հավելել է, որ հանրապետության բարձրաստիճան ղեկավարության հետ շփման ժամանակ նրան հասկանալ են տվել, որ «Հայաստանը, մեծ հաշվով, գործի չի դրել այն ներուժի մեծ մասը, որն առկա է», այդ իսկ պատճառով ոչ մի խնդրանք չի եղել: