Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Ռուսաստանը չի դիտում որպես Ուկրաինայի հակամարտության մասնակից եւ ոչ մի կարգի կոլեկտիվ միջոցներ չի պատրաստում ներուկրաինական հակամարտության հակազդման համար: Այս մասին լրագրողներին հայտարարել Է Կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

«Այսօրվա դրությամբ Ուկրաինան չի մտնում ՀԱՊԿ-ի մեջ: Ուկրաինայի վերաբերյալ ոչ մի կարգի ծրագրեր ՀԱՊԿ-ի շրջանակներում չկան»,- նշել Է նա:

 

Բորդյուժան նաեւ հայտնել Է, որ Ուկրաինայում աշխատում են ՆԱՏՕ-ի տեղեկատվական պատերազմների փորձագետներ, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի որոշ երկրների դեմ:

 

«Մենք, բնականաբար, հետեւում ենք, թե ինչ Է տեղի ունենում Ուկրաինայի տարածքում: Մենք տեսնում ենք, թե ինչպես Է Ուկրաինայի տարածությունն օգտագործվում ՀԱՊԿ-ի մեջ մտնող որոշ պետությունների վրա տեղակատվական գրոհների համար,- ասել Է նա:- Մենք Ուկրաինայի տարածքում տեսնում ենք ՆԱՏՕ-ի երկրների տեղեկատվական հակազդման բնագավառի փորձագետների»: