ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենն անհրաժեշտ Է համարում Ղրիմը վերադարձնել Ուկրաինային:

 

«Մենք նախկինի պես Ղրիմը դիտում ենք որպես Ուկրաինայի բաղկացուցիչ մասը: Մենք կոչ ենք անում Ռուսաստանին՝ Ղրիմը վերադարձնել Ուկրաինային»,- հունիսի 3-ին լրագրողներին ասել Է Ռասմուսենը Բրյուսելում ՆԱՏՕ-ի 28 անդամ երկրների պաշտպանության նախարարների երկօրյա նիստի բացումից առաջ:

 

Ինչպես արդեն տեղեկացվել Է, ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները քննարկելու են Ուկրաինայի իրադրությունը, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ արեւելաեվրոպական երկրների հավաքական պաշտպանության ուժեղացման հետագա միջոցառումները եւ Աֆղանստանում ապագա առաքելության հեռանկարները: Ուկրաինայի իրադրությունը պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն նաեւ ՆԱՏՕ-Ուկրաինա եւ ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովների ձեւաչափով, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: