Բեռլինն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում բռնության նոր էսկալացիայի նախանշանների առնչությամբ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

 

«Վկայությունները, որոնք մատնանշում են կողմերի միջև շփման գծում (Լեռնային Ղարաբաղի) նոր, այդ թվում՝ ռազմական էսկալացիան, մենք ընկալում ենք մեծագույն անհանգստությամբ: Որպես ԵԱՀԿ նախագահ՝ մենք համառորեն կոչ ենք անում կողմերին ձեռնարկել բոլոր քայլերը, որպեսզի խուսափեն նոր էսկալացիայից»,- ասել է Շեֆերը:

 

 

Նա հավելել է, թե Բեռլինն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին ու երեք համանախագահներին: