ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով խորհրդատվություն կունենան Գերմանիայի հետ, որը հաջորդ տարի նախագահելու է ԵԱՀԿ-ում: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Այսօր մենք խորհրդատվություն կունենանք Գերմանիայի հետ, որը ԵԱՀԿ հաջորդ նախագահող երկիրն է: Միասին կաշխատենք հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման»,- գրել է Ուորլիքը: