Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տեսանկյունից ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ամենաօպտիմալ է: Լրագրողների հետ հունիսի 18-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «ՀԱՊԿ-ի դիրքորոշումը մնում է նույնը. ԵԱՀԿ Մինսկի խումբը շատ մանրակրկիտ ուսումնասիրում է այդ խնդիրը և ոչ մի այլ ինստիտուտ չպետք է մասնակցի այդ գործընթացին: Մենք անընդհատ Հայաստանից ստանում ենք տվյալներ ԼՂ հակամարտության գոտում սպանվածների և կրակոցների մասին: Բացի այդ' ես ուզում եմ նշել, որ Հայաստանը որպես ՀԱՊԿ լիիրավ անդամ իրավունք ունի լրացուցիրչ ուժեր ստանալ' իրավիճակի սրացման դեպքում»,- նշեց նա:
Սեպտեմբերի վերջին հոկտեմբերի սկզբին Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների ազգային անվտագության ուժերի մասնակցությամբ մասշտաբային զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները ընթանում են ըստ նախատեսվածի:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենք-զինամթերքի խնդրին, նա պատասխանեց հետևյալը. «Ես բազմաթիվ անգամ անդրադարձել եմ այս հարցին և ուզում եմ նորից կրկնել, որ Ռուսաստանը զենք է վաճառում և Հայաստանին, և Ադրբեջանին հավասարության սկզբունքով, որպեսզի պահպանվի հավասարակշռությունը»,-շեշտեց Բորդյուժան: