Հայաստանն ադրբեջանական ԱԹՍ-ի կողմից ՀՀ տարածքում հարվածների հետ կապված օգնության համար չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին` վկայակոչելով կազմակերպությանը:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժել է 14 տարեկան երեխա, ով մեքենայով գնալիս է եղել դաշտ հողագործական աշխատանքի: