Ադրբեջանում շրջանառվում են «Զանգեզուրի միջանցքի» նախագծի նախապատրաստության մասին լուրերը։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հավելելով, որ դրան զուգահեռ՝ ընթանում է Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի «Հորադիզ-Ջրական-Կովսական-Աղբենդ» հատվածի շինարարությունը: Ըստ լրատվականների՝ այս հատվածը հնարավորություն կտա մուտք գործել Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն: Այս մասին գերատեսչության աշխատանքի վերաբերյալ ճեպազրույցում ասել է Ադրբեջանի ճանապարհների պետական գործակալության մայրուղիների շահագործման և նորոգման գլխավոր վարչության պետի տեղակալ Հիդայաթ Ռուստամովը: Նա նաև ասել է, որ ճանապարհի երկարությունը կկազմի 123,8 կմ և բաղկացած կլինի 4-6 գոտուց:
«Մայրուղու շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024 թվականին»,֊գրում է Minval.az-ը: