«Զանգեզուրի միջանցքը» հնարավորություններ կբացի տարածաշրջանի համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Sabah-ը։
Խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ նա ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «պատրաստ է հարթակ ստեղծել վեց երկրների համար»։
Էրդողանն առաջարկել է հարթակ ստեղծել վեց երկրների համար, ներառյալ՝ Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան։ Նա նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը հնարավորություններ կբացի տարածաշրջանի համար առեւտրի եւ տնտեսության տեսանկյունից»։
«Ադրբեջանը լայնամասշտաբ աշխատանքներ է տանում այդ միջանցքի բացման համար»,-հավելել է նա։