Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում Թուրքիայի ՀՆԱ-ի աճի ցուցանիշները վկայում են, որ երկիրը գտնվում է զարգացման ճիշտ ուղու վրա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը' հինգշաբթի օրը Աղրի շրջանում Աղրի-Խամուր-Թութակ-Պաթնոս ավտոճանապարհի բացման արարողության ժամանակ, հաղորդում է
Այնուհետև Էրդողանը նշել է, թե Թուրքիայի ներսում ահաբեկչության վտանգը նվազագույնի է հասցվել, և դա նաև Արևելյան Անատոլիայի, այդ թվում՝ Աղրի նահանգի զարգացման գործոն է։
«Մենք վճռական ենք վերականգնելու պատմական Մետաքսի ճանապարհը՝ հաշվի առնելով ներկա պահանջները։ Աղրի նահանգով անցնում են ուղիներ, որոնք Թուրքիան կապում են Կովկասի հետ, հետո արդեն Կենտրոնական Ասիայի ու մինչև Չինաստան։ «Զանգեզուրի միջանցքի» իրագործման շնորհիվ Աղրի նահանգի նշանակությունը կմեծանա»,-ասել է քաղաքական գործիչը։
Նա նշել է, որ 70 կմ երկարությամբ նոր երթուղին ունի հանրապետական նշանակության տրանսպորտային զարկերակի կարգավիճակ և պատմական Մետաքսի ճանապարհի հերթական հատվածն է։