Իրանում Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադա Հոսեյն Մալեքին Մեջլիսի այսօրվա հանրային նիստի ժամանակ հայտարարել է, որ բացարձակապես ընդունելի չէ Իրանի ժողովրդի և Մեջլիսի համար ՌԴ-ի՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ պնդումները: «Երկրի դիվանագիտական համակարգը պետք է լուրջ նախազգուշացում տա ռուսներին»,-ասել է Մալեքին, գրում է ISNA-ն։

«Մեզ մի կողմից մեղադրում են ուկրաինական պատերազմում ռուսներին աջակցելու մեջ, մյուս կողմից՝ ռուսները մեկնաբանություն են անում երեք կղզիների (Մեծ և Փոքր Թոմբերը, Աբու Մուսան) վերաբերյալ և չգիտես ինչու իրանական կղզիները համարում են Արաբական Միացյալ Էմիրություններինը, իսկ մյուս կողմից՝ միջամտում են Ադրբեջանի և Հայաստանի հարցերին, ինչը ոչ մի կերպ ընդունելի չէ», - ասել է Մալեքին։