Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:
Մահացողը 1969 թվականին ծնված Ադրբեջանի քաղաքացուհի է, նա վերջերս է վերադարձած եղել Իրանից, որտեղ բուժման կուրս է անցել: Ադրբեջանում, խրոնիկ հիվանդությունների սրման պատճառով, նա հոսպիտալացվել էր, որտեղ նրա մոտ ախտորոշվել էր համակարգային կարմիր գայլախտ, գայլախտային նևֆրիտ՝ 4-րդ աստիճանի և վերջին ստադիայի խրոնիկ երիկամային անբավարարություն: Ավելի ուշ հայտնաբերվել էր նաև կորոնավիրուս:
Չնայած բժիշկների ջանքերին՝ նրա ներքին օրգանները հերթով դադարել են գործելուց և նա մահացել է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բուժվելուց հետո 3 ադրբեջանցի է դուրս եկել կորոնավիրուսային կարանտինից: Այժմ այս երկրում կա 11 վարակված, նրանցից 9-ը Ադրբեջանի քաղաքացիներ են, մեկը՝ ՌԴ, մյուսն էլ՝ Գերմանիայի: