Արցախի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը /2023 թվականի հուլիսը 2022 թվականի հուլիսի նկատմամբ/ կազմել է 20,8 տոկոս, իսկ ընթացիկ տարվա հունիս ամսվա նկատմամբ հուլիսին գրանցվել է 9,8 տոկոս գնաճ:
այս մասին տեղեկացնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից՝ հավելելով, որ Արցախի դիտարկվող բոլոր քաղաքներում 2023 թվականի հուլիսին նախորդ ամսվա համեմատ սպառողական գներն աճել են 7,6-10,3 տոկոսով:
Նշված ժամանակահատվածում Ստեփանակերտում գներն աճել են 10,3 տոկոսով:
Արցախում առաջին անհրաժեշտության ապրանքների գները կտրուկ բարձրացել են հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանը սահմանափակեց, այնուհետև ամբողջությամբ արգելափակեց երթևեկությունը Լաչինի միջանցքով։ Գնաճը զսպելու համար Արցախի կառավարությունը գների առավելագույն շեմ է սահմանել առաջին անհրաժեշտության գրեթե բոլոր ապրանքների համար։