Իսլանդիայում նախագահական ընտրություններում առաջատար Գուդնի Յոհանսոնը հայտարարել է, որ երկրի առաջնորդի պաշտոնի համար մրցարշավում արդեն հաղթել է: «Դեռ ոչ բոլոր ձայներն են հաշվարկվել, սակայն կարծում եմ, որ մենք հաղթել ենք»,- իր հակառակորդների առաջ ելույթ է ունեցել նախագահի թեկնածուն:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ինտերֆաքս»-ը գրում է, որ նա արել է այդ հայտարարությունն ընտրողների ձայների 32%-ի հաշվարկից հետո: Այնուամենայնիվ, ինչպես նշվում է նրա հայտարարության մեջ, իրեն սատարում են ընտրողների առնվազն 37,8%-ը:

 

Նախագահական ընտրություններում նրա հակառակորդ «բիզնես լեդի» Հալու Դոմասդոթիրին բաժին է հասել ընտրողների ձայների 29,9%-ը: Իսլանդիայում ընտրությունները կայացել են հունիսի 25-ին: ԶԼՄ-ները Յահանսոնին բնութագրում են որպես «քաղաքական նորեկի»: Նա պատմության պրոֆեսոր է և ոչ մի կուսակցության չի պատկանում: