ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հայտարարություն տարածել ու հայտնել ընտրություններում իր հաղթանակի մասին:
«Այսօր երեկոյան ես հայտարարություն կանեմ իմ հրաշալի հաղթանակի մասին», - գրել է նա Twitter-ի իր էջում:
Միաժամանակ, ըստ Թրամփի, իրենից փորձում են գողանալ հաղթանակը: «Մենք երբեք նրանց թույլ չենք տա դա անել», - հավելել է ամերիկացի առաջնորդը: Նա նաև պնդում է, որ ընտրատեղամասերը փակվելուց հետո հնարավոր չէ քվեարկել:
Fox News հեռուստաալիքի կանխատեսման համաձայն՝ մինչ այժմ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը առաջատարն է։ Նա հավաքել է 237 ընտրական ձայն՝ ընդդեմ Թրամփի 213-ի: Հաղթելու համար հարկավոր է ունենալ 270 ձայն: