Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության քարտուղարությունը հայտարարել է 2018-2021 թվականներին գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածուների առաջադրման ավարտի մասին: 2017թ-ի մարտի 11-ի ժամը 24:00-ի դրությամբ (Մադրիդի ժամանակով), համապատասխան փաստաթղթերը ներկայացրել էին թեկնածուներ յոթ երկրներից:
Առաջադրվածների թվում է նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Հարավային Կովկասի տարածաշրջանից ներկայացված է նաև Վրաստանը, որի թեկնածուն Զուրաբ Պոլոլիկաշվիլին է: Թեկնածուներ կան նաև Բրազիլիայից, Կոլումբիայից, Հարավային Կորեայից, Սեյշելներից և Զիմբաբվեից:
Պահանջված փաստաթղթերի թվում էին թեկնածուի նամակը, նրա ինքնակենսագրությունը, նրա քաղաքականությունը հիմնավորող փաստաթուղթը և կառավարման մտադրությունները հիմնավորող փաստաթուղթը, ինչպես նաև առողջական վիճակի մասին տեղեկանքը:
Կազմակերպության քարտուղարությունը բացի նշված թեկնածություններից ստացվել էր ևս յոթ թեկնածուների դիմումներ, որոնք չեն ուղեկցվել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով, ուստիև չեն ներկայացվի կազմակերպության գործադիր խորհրդի 105-րդ նիստին: