Կոլումբիայում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում առաջատարը գործող իշխանության գլխավոր ընդդիմախոս, Դեմոկրատական կենտրոն կուսակցության թեկնածու Օսկար Իվան Սուլուագան Է: Այս տեղեկատվությունը հրապարակել Է հարավամերիկյան երկրի ազգային ընտրական խորհուրդը 98,71 տոկոս քվեաթերթիկների հաշվումից հետո:

 

Ըստ խորհրդի տվյալների՝ Սուլուագայի օգտին իր քվեն Է տվել ընտրողների 29,26 տոկոսը, պետության գործող ղեկավարին, Ազգային միասնության սոցալական կուսակցության թեկնածու Խուան Մանուել Սանտոսին պաշտպանել Է քվեարկողների 25,59 տոկոսը, երրորդ տեղում ընթացող Կոլումբիայի պահպանողական կուսակցությունից Մարթա Լյուսիա Ռամիրեսն ունի քվեների 15,55 տոկոսը:

 

Նախագահն ուղղակի գաղտնի քվեարկությամբ ընտրվում Է 4 տարով եւ կարող Է իր պաշտոնն զբաղեցնել երկու ժամկետից ոչ ավելի: Առնաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք Է հավաքի քվեարկության մասնակիցներիի ձայների բացարձակ մեծամասնությունը (50 տոկոսից ավելին):

 

Կոլումբիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը պլանավորվում Է հունիսի 15-ին, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: