Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով կփոխանցվեն առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերիին։ Այնուհետև 50 օրվա ընթացքում նոր նախագահական ընտրություններ կանցկացվեն, գրում են իրանական ԶԼՄ-ները։
Ըստ ԻԻՀ Սահմանադրության՝ առաջին փոխնախագահը, խորհրդարանի նախագահը և դատական համակարգի ղեկավարը ձևավորելու են խորհուրդ, որն առավելագույնը 50 օրվա ընթացքում պետք է կազմակերպի նոր նախագահական ընտրություններ։