Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադառնալով նախընտրական քարոզարշավին, գործող նախագահի' նախընտրական հանդիպումներին թույլ տրված «սայթաքումներին» և վարկանիշին' ասաց. «Առաջին հերթին՝ ուզում եմ նշել, որ գործադիր իշխանության սուրբ պարտականությունն է՝ ստեղծել հավասար պայմաններ բոլոր թեկնածուների համար, չմիջամտել այդ գործընթացին, որպեսզի մեր նախագահի բոլոր թեկնածուներն ազատորեն զբաղվեն իրենց նախընտրական ծրագրերի քարոզչությամբ, կարողանան ներկայացնել հանրությանը, և այդ տեսակետից մենք, իհարկե, որպես գործադիր իշխանություն' պետք է օբյեկտիվությունն ապահովենք, չեզոքության սկզբունքն ապահովենք: Այդ տրամաբանության ներքո ենք աշխատում: Իսկ ինչ վերաբերում է վարկանիշներին, կարծում եմ' այդ հարցերի պատասխանները տալիս է հանրությունը, դուք' լրագրողներդ»: Ինչ վերաբերում է այն հարցին, թե նախագահական ընտրություններից հետո ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի նոր կոալիցիա կկազմվի՞, որին, ըստ շրջանառվող լուրերի, միանալու է նաև ՀՅԴ-ն, վարչապետը պատասխանեց. «Գիտեք, որ Հանրապետական կուսակցությունը մշտապես հանդես է եկել այն տեսակետով, որ ինքը ստեղծում է այնպիսի միջավայր, որ համագործակցության համար լինի հիմք, քանի որ այդ կարևորագույն հիմքերի ներքո էլ ձևավորվել էր կոալիցիա: Հետագայում մեր գործընկերներն ընդունեցին որոշում. մի մասը կոալիցիայից դուրս եկավ: Եթե մեր գործընկերները կկայացնեն որոշում, որ ցանկանում են դառնալ կոալիցիա, բնականաբար, Հանրապետական կուսակցությունն այդ հարցը կքննարկի, բայց այդպիսի որոշումներ դեռևս չկան»:
Աղբյուր՝
http://168.am/2013/02/06/177001.html
Առաջարկում ենք նաև
12/02/13 20:35
Ժամանակը ցույց կտա, թե կուսակցություն դառնալով ՀԱԿ–ը կհզորանա, թե կթուլանա. Մարտի 1-ի զոհի ծնող
27/01/13 22:07
Անդրիաս Ղուկասյանի հացադուլի 7-րդ օրը
26/01/13 19:56
Իշխանությունները չափն անցել են
09/07/24 08:36
Ի՞նչ ռիսկեր կարող են լինել Հայաստանի համար Իրանի նախագահական ընտրությունների արդյունքում. «Փաստ»
20/05/24 09:35
Իրանի նախագահի լիազորությունները կփոխանցվեն առաջին փոխնախագահին. նախագահական ընտրություններ կանցկացվեն
11/04/18 10:45
Ադրբեջանում նախագահական ընտրություններ են. Ալիևը հավակնում է 4-րդ անգամ զբաղեցնել նախագահի պաշտոնը
18/02/13 11:19
Որքա՞ն գումար են ծախսել ՀՀ նախագահի թեկնածուները
12/01/13 00:02
Ֆեյսբուքյան ասուլիս. Հրանտ Բագրատյան
09/01/13 19:12
ՀՀ նախագահի որոշ թեկնածուներ հեռուստաընկերությունների գործունեության մեջ խտրականություն են տեսնում
09/01/13 16:16
«Սա ընդամենը ձեռքերը լվանալ եւ հետ քաշվել է»
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան