ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն արդեն մեկ շաբաթ հացադուլ է անում ՀՀ ԳԱԱ շենքի մոտ: Այսօր նա հայտնել է, որ առողջության հետ կապված խնդիրներ չունի: ''Մի խումբ թեկնածուներ այցելել են ինձ, աջակցության կոչ արել: Րաֆֆի Հովհաննիսյանն է եկել, տեղեկացել՝ ինչպես եմ, Պարույր Հայրիկյանն է այցելել: Վերջինն, ի դեպ, չոր հացադուլ է հայտարարել: Ինչ վերաբերում է հացադուլից դուրս գալու կոչերին, ապա ասեմ, որ այն անժամկետ եմ հայտարարել ու չեմ կասեցնի, մինչև իմ պահանջները չկատարվեն'':
Թեկնածուն տեղեկացրեց, որ քաղաքացիները ևս մոտենում են իրեն, զրուցում, կիսում պահանջը, հայտնում իրենց մտահոգությունը: